Եվրոպական առաջնորդները Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում կփորձեն Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես միջնորդ ներգրավելով Պարսից ծոցի առաջնորդներին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պատրաստվում են բանակցություններ վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Իրանը կկատարի՞ ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը երկրում, ինչը Թեհրանի համար նախկինում կարմիր գիծ էր։               
 

Իրականության ու ֆանտաստիկայի սահմանագծում

Իրականության ու ֆանտաստիկայի սահմանագծում
11.09.2018 | 10:18

Ռուս գեղասահորդ Ալեքսանդրա Տրուսովան կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ պաշտոնական մրցաշարում կատարել է քառապտույտ լուտց վարժությունը: Դա Էթերի Տուտբերիձեի սանն արել է գրան պրիի մրցաշարի կաունասյան պատանեկան մրցաշարում՝ վստահաբար գրավելով ոչ միայն առաջին տեղը, այլև սահմանելով համաշխարհային պատանեկան երկու ռեկորդ՝ ազատ վարժությունում՝ 146,70, երկամարտում՝ 221,44 միավոր: Տեղեկացնենք, որ նախորդ ռեկորդները պատկանում էին նրա հայրենակցուհի Աննա Շչերբակովային, որը դրանք սահմանել էր նույնպես այս տարի, նույնպես գրան պրիի մրցաշարում (Բրատիսլավա):


Տրուսովան աշխարհի պատանիների գործող չեմպիոնն է, վիրուհի մարզչի հերթական ոսկե խաղաքարտը, որը եկել է համալրելու Լիպնիցկայա, Մեդվեդևա, Ստոցկայա-Զագիտովա փառահեղ շարքը, անուններ, որ փայլուն կենսագրություն են դարձել և այդպիսին ներկայումս էլ կան կանանց գեղասահքում: Սակայն այս դեռահաս հրաշքը միայն քառակի լուտցով չէ, որ հայտնի է: Այս մրցաշրջանի ընթացքում նա նույնպես առաջին անգամ պատմության մեջ կատարել է քառակի երկու պտույտ՝ սալխով ու տուլուպ: Ընդ որում հետաքրքիրն այն է, որ մարզուհու մարզիչներից Սերգեյ Դուդակովը պատմել է, որ Տրուսովան չի կարողացել ամբողջությամբ կյանքի կոչել իր առջև դրվածը. «Տեխնիկապես ծրագիրը չափազանց բարդ էր, մենք ցանկանում էինք ցույց տալ առավելագույնը, սակայն ամեն ինչ չէ, որ ստացվեց: Սաշան մարտիկ է, անկումից հետո կանգնեց ու արեց քառակի պտույտը: Դա թանկ արժե: Կշարունակենք աշխատել ու կատարելագործել վարժությունները»:


Ամփոփելով կաունասյան մրցաշարի մասին խոսքը՝ ասենք, որ երկրորդ տեղը գրավել է կորեուհի Իելիմ Կիմը՝ հաղթողին զիջելով մոտ երեսուն միավորով: Երրորդ հորիզոնականում է հայտնվել ռուսական գեղասահքի մեկ այլ ներկայացուցիչ՝ Քսենյա Սինիցինան:
Սակայն ամփոփելով կաունասյան մրցաշարի արդյունքները, մենք, ըստ էության, շատ լուրջ հիմնախնդիր բաց թողած կլինենք, եթե չանդրադառնանք ժամանակակից գեղասահքի ցավոտ հարցին: Այն է՝ անվերջ երիտասարդացնելով, իսկ որ տվյալ դեպքում ավելի ճիշտ կլինի ասելը՝ անվերջ դեռահասցնելով, պատանեկացնելով կանանց գեղասահքը, մենք 17-18 տարեկանում ունենում ենք արդեն «ծերացած» մարզուհիներ, որոնք հարկադրված են սպորտին այդ տարիքում հրաժեշտ տալ, քանզի տեխնիկապես արդեն չեն կարող մրցակցել ավելի երիտասարդների հետ ու արդյունքում կարող ենք ունենալ ոչ թե…գեղասահք, այլ պարզապես գերբարդ վարժությունների մրցումներ, որտեղ կանացիությունը, գեղանիությունը անհուսալիորեն հետ կմղվեն կուլիսներ: Ահա թե նաև ինչու ամենայն լրջությամբ մասնագետները բարձրաձայնում են կանանց մրցաշարերի մասնակիցների տարիքային շեմի բարձրացման հարցը, կամ, ավելի ճիշտ կլինի ասել, աղջնակների մասնակցության արգելափակումը մեծահասակների առաջնություններ:


Ավելորդ չհամարենք նկատել՝ աղջնակների ու արդեն իսկ ձևավորված կանանց մրցակցային անհավասարությունը գալիս է նրանից, որ երիտասարդ օրգանիզմն ավելի անվախ է բարդ տարրերը յուրացնելու հարցում, մինչդեռ հասուն օրգանիզմն ավելի քան պահպանողական է: Ըստ այդմ էլ, երիտասարդները, ի հաշիվ գերբարդ վարժությունների, մրցակցությունից դուրս են:


Մեկ այլ հոդվածի շրջանակներում մենք մանրամասնորեն անդրադարձել ենք սույն խնդրին, ուստի կրկնելու հարկ չկա: Միայն ավելացնենք, որ ովքեր ուզում են տեսնել գերբարդ վարժություններով կատարումներ, կարող են նախընտրել պատանեկան մրցաշարերը, իսկ ովքեր ուզում են տեսնել թե՛ բարդ վարժություններ, թե՛ կանացի ձևավորված մարմին, թե՛ նազանք, քնքշություն ու գեղեցկություն, կարող են նախընտրել ավելի հասուն տարիք ունեցողների մրցաշարերը: Ի վերջո, եկեք չմոռանանք այս մարզաձևի անվան մեջ դրված բուն իմաստն ու բովանդակությունը՝ գեղասահք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2694

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

ref="https://www.irates.am/hy膹偶藵膹偶藵膹偶藵膹偶藵膹偶藵膹偶藵膹偶藵膹偶藵膹偶藵膹偶藵膹偶藵 膹偶藵膹偶藵膹偶藵膹偶藵膹偶藵膹偶藵膹偶藵膹偶藵膹偶藵膹偶藵膹偶藵 /1750095682" data-send="false" data-layout="button_count" data-show-faces="false">

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Եթե գլուխ չես հա­նում սե­փա­կան ղե­կա­վար­նե­րից
Եթե գլուխ չես հա­նում սե­փա­կան ղե­կա­վար­նե­րից

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Անազատության հակառակ կողմը
Անազատության հակառակ կողմը